Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նոր տարին ընտանեկան տոն է և ոչ մի կապ չունի իշխող կուսակցության հետ»

«Նոր տարին ընտանեկան տոն է և ոչ մի կապ  չունի իշխող կուսակցության հետ»
24.12.2013 | 01:13

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ (ԱԺ փոխխոսնակ)

-Պարոն Շարմազանով, հայ «սովալլուկ» հանրությանը շատ է հետաքրքրում, թե ինչպես է անցկացնում իշխող կուսակցությունն իր Նոր տարին` գալդ բարին, ինչ է ուտում-խմում, մարսո՞ւմ է արդյոք կերած «կրակադիլները»:
-Նոր տարին ընտանեկան տոն է և ոչ մի կապ չունի իշխող կուսակցության հետ: Ինքս Նոր տարին անցկացնում եմ իմ փոքր հայրենիքում, ընտանիքիս, ծնողներիս հետ:
-Հունաստանո՞ւմ:
-Ո՛չ, Ալավերդիում:
-Իսկ կուսակցությունո՞վ:
-Դե, շատ հանգիստ, նորմալ հավաքվում ենք, մեզ մոտ ամեն ինչը հանգիստ է լինում:
-Ապրած կենաս, թող որ երկրում ամեն ինչ անհանգիստ, ՀՀԿ-ում հանգիստ ու լավ լինի:
-Դե, գնալով երկիրը լավացնում ենք:
-Փաստորե՛ն: Բայց դե, եկեք Ձեզ չխնայեմ ու ողջ ճշմարտությունը Ձեր երեսին ասեմ` Դուք հալյուցինացիաների մեջ եք: Կարծում եմ` «կոկորդիլոսներից» կլինի. ասում են` ազդում են մարդու մտային կարողությունների վրա, չեն մարսվում:
-Երկրում վիճակը իսկապես գնալով լավանում է, իսկ ճտերն աշնանն են հաշվում:
-Կարծում եք` մինչև աշուն լինելու եք իշխանությա՞ն:
-Դեռ շատ ու երկար աշուններ են լինելու այս երկրում ՀՀԿ-ի հետ:
-Ինչ եք ասո՜ւմ: Լավ, «Նահապետի աշունից» անցնենք Նոր տարուն. ի՞նչ եք անում կուսակցությամբ, հավաքվում եք իրար գլխի՞, թե՞ էդ ժամանակ էլ եք իրար… չէ, չեմ ասում` «տակ» փորում, գոնե իրար մի լավ բան կամենո՞ւմ եք էդ օրերին:
-Ձեր մեկնաբանությունները, ինչպես միշտ, խիստ սուբյեկտիվ են, իսկ մեզ մոտ ռեալությունն այն է, որ շատ համերաշխ, հանգիստ հավաքվում ենք կուսակցականներով, միմյանց շնորհավորում, բարեմաղթանքներ հղում:
-Բոլորով մեկտե՞ղ:
-Չէ` հերթով:
-Բոլոր ռեստորանները հերթով հաճախո՞ւմ եք:
-Դե չէ, տարածքային կառույցներով:
-Գնո՞ւմ եք Սերժ Սարգսյանենց տուն` շնորհավորելու:
-Ոչ, կուսակցությունով հավաքվում ենք` վերջ:
-Մեկ հարց տամ, էլի, «ցենզուրայից» դուրս, Նոր տարի է, ամեն ինչ կարելի է. ասում են` Դուք և Հովիկ Աբրահամյանը, ախր, շա՜տ վատ եք, է՜, իրար հետ:
-Մե՞նք:
-Դո՛ւք:
-Կարծում եմ` շատ լավ լինելուց է, որ նման ստահոդ լուրեր են տարածվում:
-Մի՞թե:
-Այո, մեր հարաբերությունները շատ փայլուն են:
-Օյ, աչքերս ծակծկվեցին… այդ փայլից: Ի՞նչ չեք կիսում միմյանց հետ, պարոն Շարմազանով: Մեր թերթը պատրաստակամություն է հայտնում Նոր տարվա շեմին ձեզ բարիշացնելու:
-Էդ Դուք պետք է բարիշեք ԱԺ-ի ու բոլորի հետ, ոչ թե մենք. խառնեցիր, ինչպես միշտ: Ես բոլորի հետ էլ շատ քաղցր հարաբերությունների մեջ եմ:
-Քաղցրի մեջ մնաս: Բայց ոնց որ Նիկոլի հետ ընդհանրապես «քաղցրություն» է, ինչպես Դուք կասեիք` «մի ուրիշ ձև»: Մնացած կուսակցությունների հե՞տ ինչպես եք:
-Նորմալ ու դարձյալ «քաղցր»:
-Հավաքվո՞ւմ եք կուսակցություններով` Նոր տարի, ծնունդ, կնունք շնորհավորելու:
-Հա, իհարկե:
-Հապա-հապա, ո՞ւմ հետ։
-Արծվիկ Մինասյանի, Թևան Պողոսյանի, Արմեն Մարտիրոսյանի...
-«Ծակիր», էլի, տղերքին:
-Եզրույթը մի քիչ սուբյեկտիվ էր:
-Դե, եթե խորհրդարանի ամբիոնից կարելի է «սխոդկա անել», ապա բլիցում էլ կարելի է փոքր-ինչ բլիցվել։ Իսկ կարո՞ղ է այդ անունները, որ տվեցիք, ծպտյալ ՀՀԿ անդամներ են:
-Ո՜չ, ո՜չ, ո՛չ. մենք մարդկային հարաբերությունները քաղաքականության հետ չե՛նք խառնում:
-Կեցցեք: Իսկ հիմա ոչ ՀՀԿ-ական, մարդկային ամանորյա մաղթանք` մեր ժողովրդին. խեղճ ու կրակ, կոշիկը ծակ, կոկորդիլոս չկերած, այդպես չմեծացած` հպարտ, աշխատավոր, համբերող, ձեզ դիմացող` տաղանդավոր ու պայծառ մեր ժողովրդին:
-Սեր ու միայն սեր եմ մաղթում իմ ժողովրդին: ՈՒ նաև` առողջություն:

«Սուբյեկտիվ» ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ