ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Նորարարությունների մրցակցային հիմնադրամը զարգացնում է նոր մշակույթ

Նորարարությունների մրցակցային հիմնադրամը զարգացնում է նոր մշակույթ
25.12.2013 | 18:42

Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհներ ստացած 10 բուհերի դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով ծրագրի մեկնարկը, կարևորել է երկու հանգամանք: Նախ, ըստ նախարարի, ժամանակակից բուհեր ունենալու համար անհրաժեշտ են արդիական ենթակառուցվածքներ` լաբորատորիաներ, վարժասարքեր, գիտական գործունեության համար համապատասխան միջավայր, հանրակացարաններ և այլ պարագաներ ու գործոններ:

«Ծրագրի շրջանակում 3 մլն դոլարի աջակցություն կստանան 10 բուհեր` հնարավորություն ստանալով կյանքի կոչել իրենց զարգացման համար հետաքրքիր և արդիական նախագիծ: Երկրորդ` երկար տարիներ պետությունը միատեսակ էր ֆինանսավորում բուհերին. այսինքն` որքան ուսանող էր ընդունվում, այդքան գումար էր պետությունը փոխանցում բուհերին` պետական պատվերի շրջանակում ուսումը կազմակերպելու համար: Սա բավականին պարզունակ մեխանիզմ լինելով` այնուհանդերձ ժամանակին թույլ էր տալիս ապահովել բուհական մրցակցություն` ընդունելության քննությունների մակարդակում: Այս համատեքստում Կառավարության հաստատած բուհական ֆինանսավորման նոր ռազմավարության շրջանակում որոշվել է ավելի բազմազան դարձնել այդ ֆինանսավորումը` հատուկ ուշադրություն դարձնելով մրցակցության այլ ձևերի դրսևորումներին` նախագծերի տեսքով հնարավորություն ընձեռելով բուհերին լավ, փայլուն գաղափարներով, արդիականացման ծրագրերով ստանալ պետության աջակցությունը: Եվ, ահա, Նորարարությունների մրցակցային հիմնադրամը թույլ է տալիս բուհերում զարգացնել նոր տիպի մշակույթ, երբ հնարավոր է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում, շահել պետական դրամաշնորհներ` ներկայացված ծրագրերի արդիականության և արդյունավետության հիման վրա»,-նշել է նախարարը` հավելելով, որ Համաշխարհային բանկի հետ նոր բանակցությունների շրջանակում ՀՀ կառավարությանը հաջողվել է ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով գալիք տարիներին ստանալ լրացուցիչ 6 մլն դոլարի աջակցություն: Արմեն Աշոտյանը շեշտել է նաև, որ ծրագրին մասնակցելու նախապայման էր բուհերի կողմից համաֆինանսավորման սկզբունքը և ցանկալի էր, որ այն կիրառվեր հնարավորինս լայն ճակատով` շահառուների խումբ ստեղծելու, այսպես կոչված, կոնսորցիումների միջոցով: «Այս ճանապարհով մի շարք բուհեր գնացել են և կարողացել մեր տված գումարին զուգահեռ նաև ապահովել աշխատաշուկայում տնտեսության այս կամ այն ճյուղում ներկայացված մասնավոր հատվածի համաֆինանսավորման սկզբունքը, ինչը հետաքրքիր իրադարձություն է, որովհետև մեր խնդիրներից է նաև, որ մասնավոր հատվածի մի մասը դեռևս չի ընկալում մասնագիտական կրթության ոլորտը` ոչ որպես բարեգործության, այլ ներդրումների կարիք ունեցող ոլորտ, որտեղ գումար դնելով` ընկերությունն ապագայում լավ մասնագետների միջոցով ավելի մեծ շահույթ կունենա»,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ ապագայում ծրագրերին մասնակցել ցանկացող բուհերի քանակը կավելանա:
Արմեն Աշոտյանը նաև շրջել տաղավարներում, ծանոթացել բուհերի ներկայացրած նախագծերի մանրամասներին:
Նշենք, որ բուհական համակարգի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհների տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված միջազգային համաձայնագրով իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի համաձայն:

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ