Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մայդանը մնալու է մեր քաղաքական դաշտում և ազդելու է զարգացումների ընթացքի վրա»

«Մայդանը մնալու է մեր քաղաքական դաշտում և ազդելու է զարգացումների ընթացքի վրա»
03.01.2014 | 14:26

Ուկրաինայում ամանորյա այս օրերին քաղաքական կրքերը մնում են լարված: Ազգային դիմադրության շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իշխանությունը մտադիր է շրջափակել Մայդանի կենսագործունեության ապահովումը: Հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության ծառայության ղեկավարը հրահանգել է անջատել այն վարչական շենքերի ջեռուցումը, որոնցում գտնվում են մայդանցիները: Հրահանգված է արգելել դեպի Մայդան սննդի, վառելիքի, փայտի տեղափոխումը, հրապարակի աղբահանման, բիոզուգարանների մաքրման աշխատանքները: Ընդդիմությունը մտադիր չէ զիջել դիրքերը ու հայտարարությամբ պահանջել է դադարեցնել հակաժողովրդական-հակամարդկային նման գործողությունները: Ուկրաինացիները արդեն բավականին երկար դիմադրում են ու բողոքի ակցիաներ իրականցնում: Չնայած սրան, գործող իշխանույթյունը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և կարծես թե մտադիր էլ չէ դա անել:

Որքան կտևի այս` իշխանություն-ընդդիմություն փոխդիմադրությունը, և ինչ դեր կարող է կատարել Մայդանը Ուկրաինայի ներքին կյանքում` նկատի ունենալով, որ իշխանությունը չի շտապում ընդառաջ գնալ ժողովրդի ցանկությանը` եվրաինտեգրմանը: ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր առաջին դեսպան Ալեքսանդր ԲՈԺԿՈՆ կարծում է, որ Մայդանն իր ազդեցությունն է ունենալու Ուկրաինայի ներքաղաքական հետագա զարգացումների վրա: «Դժվար է ենթադրել, թե որքան երկար է տևելու Մայդանն իր այժմյան տեսքով Խրեշչատիկում: Մի բան միայն պարզ է, որ Մայդանը, որպես հասարակության եվրոպամետության ինդիկատոր և իշխանափոխ տրամադրությունների համակենտրոնացում, մնալու է մեր քաղաքական դաշտում և ազդելու է զարգացումների ընթացքի վրա»,- irates.am -ին ասաց պարոն Բոժկոն: Դիվանագետի կարծիքով, Մայդանն իր ազդեցությունն է ունենալու 2015-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, որին նախորդող 2014-ը քարոզարշավի և դրանով պայմանավորված ներքաղաքական բուռն զարգացումների տարի է լինելու:

Ելնելով մինչ այս ծավալված պայքարից, կարելի է ենթադրել, որ եվրաինտեգրման կողմնակից ուկրաինացիները ավելի վճռական են տրամադրված, քան կարող էր ենթադրել Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը, որն էլ, ըստ երևույթին, պատճառ է դարձել մայդանցիների կամքը ջարդելու իշխանական փորձերին` ընդհուպ մինչև նրանց զրկելով կյանքի համար առաջին անհրաժեշտության միջոցներից: Հնարավոր է, որ այս արգելքներին ի պատասխան Կիևի Մայդանում նոր դիմադրություն ծավալվի` ընդդեմ իշխանությունների:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ