Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կա՛մ կոմպրոմիս, կա՛մ անտագոնիզմ»

«Կա՛մ կոմպրոմիս, կա՛մ անտագոնիզմ»
04.01.2014 | 14:30

Քաղաքական ի՞նչ զարգացումներ են սպասվում 2014-ին՝ Կապույտ Ձիու տարում, տարի, որի սերմերը հողին ենք հանձնել անցյալ տարի: Արվեստագետ Արման ԳՐԻԳՈՐՅԱՆՆ անցյալ տարում տեղի ունեցած գործընթացների մասին ունի իր դիտարկումները:

-Ամփոփելով 2013-թվականը կարելի է ասել, որ այն բավական հետաքրքիր տարի էր: Նախագահական ընտրություններից մինչև գազային պայմանագիր ընկած քաղաքական պրոցեսները դիտարկելով իբրև ինքնիշխանության և մարդու իրավունքների համար մղվող պայքար անցյալից ժառանգած կարծրատիպերի դեմ, կարող ենք ասել, որ, մի կողմից, կարծես խորանում է լճացումն ու հուսահատությունը, մյուս կողմից, առկա է ակտիվ պրոցես՝ վերաիմաստավորման ու ինքնագիտակցման եվրասիական հռչակված սիմբիոզի մեջ: Կգտնվի՞ արդյոք բանական կոմպրոմիս եվրոպական և ասիական արժեհամակարգերի միջև, թե՞ անտագոնիզմը կպայթեցնի Մաքսային միություն կամ Եվրասիական միություն կոչվող պրոյեկտը՝ պարզ կլինի արդեն այս տարի:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ