ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Բնության անոմալիաները շարունակվում են

Բնության անոմալիաները շարունակվում են
06.01.2014 | 17:38

Թեև շատ է խոսվում գլոբալ տաքացման մասին, սակայն այս տարի ձմեռն աննախադեպ ցուրտ էր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, այլև այլ տարածաշրջաններում։ ԱՄՆ միջին արևմուտքի և հյուսիսարևելյան նահանգների բնակիչները պատրաստվում են վերջին 20-ամյակի ամենախիստ ցրտերին։ Ինչպես հայտնել են ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության մասնագետները, գիշերը ջերմաստիճանի սանդղակը կարող է իջնել մինչև -50 աստիճանի։ Ընդ որում, արդեն իսկ Միացյալ Նահանգներում 16 մարդ է ցրտից մահացել։

Ամենացածր ջերմաստիճանները կանխատեսվում են Հյուսիսային Դակոտա, Այովա, Մինեսոտա նահանգներում։ Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյթոնը դպրոցները փակելու որոշում է ընդունել։

Բնության անոմալիաներ են արձանագրվել նաև այլ երկրներում։ Մասնավորապես, ամանորյա խստաշունչ ցրտերի փոխարեն Մոսկվա են ներթափանցել տաք ջերմային հոսանքները, ինչն անսովոր երևույթ է ՌԴ մայրաքաղաքի համար։

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ