Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը միջազգային հարաբերությունների արդի զարգացումներում

Հայաստանը միջազգային հարաբերությունների արդի զարգացումներում
16.03.2014 | 13:06

«Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական ակադեմիայի աջակցությամբ հայտարարում է «Հայաստանը միջազգային հարաբերությունների արդի զարգացումներում» խորագրով մեկշաբաթյա վարպետության դասերի մեկնարկի մասին:
Կրթական այս ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդ ապագա դիվանագետների, միջազգայնագետների, քաղաքագետների մասնագիտական հմտությունների համալրմանը և պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանը:
Ծրագիրն իրական հնարավորություն է ընձեռում մասնագիտական ձգտումներ ունեցող անձանց: Այս առումով նշված դասընթացի կազմակերպումն ու անցկացումը կարևոր քայլ են երիտասարդ մասնագետների կայացման գործում: Վարպետության դասերն անցկացվելու են մեկ շաբաթ տևողությամբ՝ ամեն օր: Դասախոսությամբ հանդես կգան հայտնի փորձագետներ, վերլուծաբաններ, ովքեր մեծ ավանդ ունեն իրենց մասնագիտական ոլորտի զարգացման գործում:

Նշենք, որ դասընթացին կարող են մասնակցել 18-35 տարեկան այն անձինք, ովքեր ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ (գիտելիքներ) եւ հետաքրքրված են միջազգային, քաղաքական եւ դիվանագիտական գործընթացներով:

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ