Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սյունիքի «բարեգործ» մարզպետը

Սյունիքի «բարեգործ» մարզպետը
04.04.2014 | 00:54

Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «սեփական» մարզում փորձում է, ինչպես վարչապետն է ասում, «մեկ կոպեկ ծախսելով բարեգործ դառնալ ու այդ մասին «փիար անել», մինչդեռ իրականում բիզնես գործունեություն է ծավալում:
Տեղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ ոչ թե մատչելի գներով մարզի բնակիչներին գարու սերմ է տալիս երիտասարդ մարզպետը, այլ մեկ կգ-ի համար սահմանում է շուկայականից բավականին բարձր գին: Եթե մեկ կգ գարու սերմը բնակիչներից հնարավոր է ձեռք բերել150 դրամով, ապա մարզպետը սահմանել է 200 դրամ: Իսկ թե ստացած եկամուտներով մարզպետն ինչ «բարեգործական» ծրագրեր է իրականացնում, դժվար է հասկանալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ