Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հրաշալի քառյակի» ճակատագիրն անորոշ է

«Հրաշալի քառյակի» ճակատագիրն անորոշ է
04.04.2014 | 16:44

Այսօր քառյակի փակ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որի մեկնաբանություններից հստակ էր, որ իրենք Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո այլևս ընդհանուր քննարկաման հարց չունեն: Այլ խոսքով՝ «հրաշալի քառյակի» գործունեությունը ինչ-որ առումով տապալվեց ու դեռ հարց է՝ նորից ընդհանուր համաձայնություններով նույն սեղանի շուրջ կնստե՞ն: Հնչեց սպասված ու հերթապահ բացատրություն: «Այսօրվա աշխատանքային հանդիպումը նախատեսված էր մինչ վարչապետի ու կառավարության հրաժարականը, սակայն դա դարձավ քննարկման հիմնական թեման: Մենք արձանագրեցինք, որ վարչապետի հրաժարականը արդյունք էր չորս ուժերի համատեղ գործունեության, և եթե նկատի ունենանք, որ նախատեսված էին հանրահավաքներ Հայաստանի քաղաքներում ու նաև Երևանում, հասկանալի է, որ սա լրիվ այլ իրավիճակ էր ստեղծելու երկրում: ՈՒ թեև իշխանությունները դրա հետ չեն կապում, բայց մենք արձանագրեցինք, որ այդ հրաժարականը չորս ուժերի համատեղ գործունեության արդյունքն էր»,- ասաց Հակոբյանը՝ վերստին հաստատելով, որ այս հրաժարականի գործում քառյակը ևս իր «ներդրումն» ունի:

«Ժառանգություն» խմբակցութան ղեկավարը նաև վստահեցրեց, որ քառյակը որոշել է շարունակել համագործակցությունը, բայց թե ինչ օրակարգով՝ առայժմ հստակ չէ: Փաստորեն, ակնհայտ է, որ երկուսուկես ժամ տևած քննարկումներից հետո ոչիշխանական ուժերին չի հաջողվել հստակեցնել, թե կստացվի՞ արդյոք առաջիկայում գոնե մի հարցի շուրջ համագործակցել:
Ի դեպ, հետաքրքիր է, որ քննարկումն առաջինը լքել են ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչները, այլ խոսքով՝ այս իշխանությունների նախկին կոալիցիոն գործընկերները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ