Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմեն Աշոտյանը` ԱԱԽ քարտուղար

Արմեն Աշոտյանը` ԱԱԽ քարտուղար
25.04.2014 | 20:47

Երբ Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց իր հրաժարականի մասին, քաղաքական դաշտում ԱԽՔ-ի պաշտոնի նոր հավակնորդի «ուրվագիծը» երևաց:

Մեր տեղեկություններով, նոր կառավարության կազմում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի լինելու, փոխարենը նրան առաջարկվելու է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Իսկ ԿԳ նոր նախարար, մեր աղբյուրի տեղեկացմամբ, կլինի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ