Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարության ծրագիրը քառյակի «վերջին քննությունն» է լինելու

Կառավարության ծրագիրը քառյակի «վերջին քննությունն» է լինելու
30.04.2014 | 15:11

Երբ նոր կառավարության ներկայացրած ծրագրի համար քվեարկելու պահը գա, ոչիշխանականների քառյակի վերաբերյալ ամեն ինչ պարզ կդառնա: Այս մասին այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս ասել է, թե կառավարության ծրագիրը քառյակի համար «վերջին քննությունն» է լինելու` նկատի ունենալով ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ ոչիշխանականների պահվածքը: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե քառյակը նույն կերպ վարվի կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, ապա դա երկրի ներքաղաքական կյանքում նոր իրավիճակ կստեղծի:

Րաֆֆի Հովհաննիսյանը, թերևս, ճիշտ է`մի վերապահումով. քառյակն արդեն ապացուցել է իր ամլությունը որպես գործող իշխանությանն ընդդիմադիր ուժ: Միայն երկու` գլխավոր դատախազի հաստատման և ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունները բավական էին հասկանալու համար, որ եթե մինչ քառյակի ձևավորումը նրանում առկա չորս ուժերի միջև կային էական տարբերություններ` գործող իշխանության նկատմամբ ունեցած դիրքորոշման առումով, ապա այժմ այդ տարբերությունները բացակայում են:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ