Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դիվանագիտության փոխարեն` հաթաթա՞

Դիվանագիտության փոխարեն` հաթաթա՞
09.05.2014 | 02:24

Մեր տեղեկություններով՝ 2013-ի դեկտեմբերի վերջերին հայաստանյան հասարակական կազմակերպություններն անչափ լուրջ ներարկումներ են ստացել Արևմուտքից. ԵՄ-ն այդ կազմակերպություններին առաջիկա «պայքարի» համար տրամադրել է 42 միլիոն եվրո, ԱՄՆ-ը` 60 միլիոն դոլար` երկամյա ծրագրեր իրականացնելու համար: Սա խորապես անհանգստացրել է երբեք «ձեռքը ջեբը չտանող» Ռուսաստանին ու երբեմն-երբեմն այդ կազմակերպությունների համար ձեռքը ջեբը տանող հայաստանյան իշխանություններին: Ոմանք մտավախություն ունեն, թե այդ գումարներն ինչ-որ պահի կծառայեն Հայաստանում «եվրոմայդան» «ունենալու» նպատակին։ «Ոմանց» շարքում է և ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով մերթ ընդ մերթ իրեն թույլ է տալիս ոչ դիվանագիտական, հայոց արժանապատվությունն ու ինքնությունը վիրավորող մտքեր, ինչն էլ օտարացնում է հայաստանյան մտավորականությանը (և ոչ միայն)՝ խորացնելով առ Ռուսաստան հիասթափությունը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ