Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանը «ստվերայիններին» է պաշտպանում

Հովիկ Աբրահամյանը «ստվերայիններին» է պաշտպանում
17.05.2014 | 14:57

Մինչ քաղաքական և գործարար աշխարհը քննարկում է, թե ի վերջո, ում է «ցավեցնելու» վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում բիզնեսի վրա է քար գցելու, պարզվում է, որ հենց ինքն է բացահայտ հետ կանգնում նախկինում տված իր այդ խոստումից: Ստվերի կրճատման դեմ պայքարող Հովիկ Աբրահամյանն իրականում չգիտի, թե ում դեմ է սկսելու պայքարը: Մի կողմ թողնենք հսկայական բիզնեսներ ունեցող վարչապետի վկայակոչած հավասար պայմաններում «աշխատեցնելու» հանգամանքը:

Լրագրողների հետ զրույցում նա բացահայտ հերքել է Հայաստանում խոշոր բիզնես ունեցող մարդկանց առնչությունը այդ բիզնեսին, իսկ ավելի ճիշտ, ստվերին: Նախ նա հերքել է, թե ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը բիզնեսներ ունի, հետո էլ մեկ այլ բիզնեսմենի առնչությամբ նկատել է. «Ի՞նչ վատ բան կա գործարարությամբ զբաղվելու մեջ: Ալեքսանդր Սարգսյանը բիզնես չունի: Կարծում եմ, եթե նա բիզնես ունենար, բոլորը կիմանային, բոլորը կասեին»: Այն, որ ֆինանսների նախարարը հայտնի է իր հսկայական բիզնես «բուրգով», մեկ անգամ չէ, որ մամուլը գրել է, այն էլ` փաստարկված: Պարզապես այդ ամենի համար շատ լավ արդարացման ձև են գտել` բոլոր «հնարավոր ու անհնար» մերձավորների անուններով ունեցվածքը հայտարարագրելը: Եթե այս պարագայում, որպես պաշտոնյայի, վարչապետը փորձում է պաշտպանել Գագիկ Խաչատրյանին, գուցե կարելի է հասկանալ, բայց ինչու է Ալեքսանդր Սարգսյանի պարագայում «արջի ծառայություն» մատուցում: Ինքն էլ , բառացի ասում է` «ի՞նչ վատ բան կա գործարարությամբ զբաղվելու մեջ»: Մենք էլ ենք ասում` ոչ մի: Վերջինս ոչ պաշտոնյա է, ոչ պատգամավոր և իրավունք ունի բիզնեսներ ունենալու և դրանց մասին բացահայտ խոսելու: Ինչու է, ուրեմն, Հովիկ Աբրահամյանը նրան պաշտպանում: Իսկ որ նա ունի այդպիսիք, այդ մասին ևս մամուլում մեկ անգամ չէ, որ գրվել է:
Այս տրամաբանությամբ շարժվելով, հստակ երևում է, որ նոր վարչապետը ոչ իր մերձավորներին, ոչ էլ առավել ևս հովանավորյալ գործարարներին չի «ցավեցնելու», էլ ուր մնաց, դրանց դեմ պայքարի: Գործը դեռ չսկսած, Հովիկ Աբրահամյանը մատնեց իրեն:
Տնտեսություն վարելու համար, ամեն դեպքում, խելք ունենալը չէր խանգարի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ