Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«ՀՀԿ-ն ինձ պաշտոնից չի հանել»

«ՀՀԿ-ն ինձ  պաշտոնից չի հանել»
27.05.2014 | 00:42

Ֆինանսների նախկին նախարար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարին բավականին ուրախ տրամադրությամբ էր եկել: Ինչո՞վ է այսօր զբաղված նախկին նախարարը՝ հարցրի:


-Հիմա հանգստանում եմ:
-Աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք:
-Առաջարկներ ստացել եմ, բայց այդ մասին կխոսեմ հանգստից հետո:
-ՀՀԿ-ից նեղացա՞ծ եք, որ պաշտոնից զրկեց Ձեզ:
-ՀՀԿ-ն ինձ պաշտոնից չի հանել:
-ՀՀԿ ղեկավարները չե՞ն Ձեզ պաշտոն առաջարկել, հետո էլ զրկել դրանից:
-Բայց ի՞նչ կապ ունի, թե հիմա ինչ կարգավիճակում եմ։ Երեկ նախարարի պաշտոնում էի, այսօր հանգստանում եմ, վաղն էլ կարող է մեկ այլ տեղում լինեմ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ