Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժողովրդի 80 տոկոսը դեմ է Սերժ Սարգսյանի պատկերացումներին

Ժողովրդի 80 տոկոսը դեմ է Սերժ Սարգսյանի պատկերացումներին
20.06.2014 | 15:26

«Նախախորհրդարանը» տարածել է հետևյալ հայտարարությունը.
Նախախորհրդարանի պատվերով «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ:
Հարցումներին մասնակցել է 2000 մարդ (Երևանում՝ 1500, Գյումրիում՝ 200, Վանաձորում՝ 200, և Կապանում՝ 100) ըստ հետևյալ սեռատարիքային խմբերի. կանայք՝ 60 %, տղամարդիկ՝ 40 %, 18-35 տարեկաններ՝ 30 %, 36-60 տարեկաններ՝ 40 %, 61 և բարձր տարիքի՝ 30%:
Հարցումների մասնակիցների 80 % -ը բացասաբար է վերաբերում Սերժ Սարգսյանի՝ Արցախը որպես Հայաստանի մաս չպատկերացնելու մասին հայտարարությանը, 68 % - ը համարում է, որ նրա վարած արտաքին քաղաքականության պատճառով առաջանում է Արցախը կորցնելու վտանգ, և 80 % - ը պատրաստ է հանուն Արցախի ոտքի կանգնելու Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախմբին հեռացնելու համար:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ