Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գերմանիայում Հիտլերի «Mein Kampf»-ի հրատարակումը կարող է վերսկսվել

Գերմանիայում Հիտլերի «Mein Kampf»-ի հրատարակումը կարող է վերսկսվել
05.07.2014 | 11:52

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արդարադատության նախարարությունը պլանավորում է երկարացնել Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» (հայ.` «Իմ պայքարը») գրքի հրատարակման արգելքը, գրում է Spiegel-ը: Գրքի հեղինակային իրավունքի ուժը սպառվում է 2015 թ., այսինքն՝ 2016 թ. հունվարի 1-ից՝ հեղինակի մահվանից 70 տարի անց, այն կարող է դառնալ հանրային:

Գերմանիայի պաշտոնյաները որոշել են թույլ չտալ «Mein Kampf»-ի նոր հրատարակությունը, սակայն թե ինչպես դա կանեն, դեռ հայտնի չէ: Այս տարվա աշնանը գրքի հրատարակման գործով կսկսի զբաղվել գլխավոր դատախազությունը:
«Mein Kampf»-ը Գերմանիայում չի հրատարակվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Գիրքը համարվում է նացիստական հանցագործությունների խորհրդանիշ: Որոշ աղբյուրներ նշում են, որ «Mein Kampf»-ի օտարալեզու հրատարակությունների և թարգմանությունների գործը նույնպես խճճված է: Բավարիայի իշխանությունները բազմիցս փորձել են արգելել գրքի հրատարակումն արտասահմանում՝ ասելով, որ հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում: Օրինակ՝ Լեհաստանում նրանք կարողացան արգելել գրքի երրորդ հրատարակումը` 2005 թվականին: Սակայն մի շարք այլ երկրներում, ինչպիսիք են` Շվեդիան, ԱՄՆ-ն, Ավստրիան, Ֆրանսիան և Կանադան, գիրքը ազատ հրատարակվում է և տարածվում: «Mein Kampf»-ն ամենաշատը տարածում է գտել Հնդկաստանում և Թուրքիայում: Նույնիսկ գրքի էլեկտրոնային տարբերակներ են տարածվել Amazon և Barnes & Noble կայքերում՝ այդպիսով հասանելի դառնալով նաև Գերմանիայում:

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ