-
19.10.2020|
13:33
Այսօր էլ եմ հարցնելու քեզ Հայ երիտասարդ. Այսօր ի՞նչ արեցիր որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։ Մտածի դրա մասին, ու հիշի. ով կանգնում է Ստեփան Գևորգյանի նմանների կողքին, ով չի երերում, ով վստահ է որ հաղթելու է նա մենակով էլ ստիպում է Տ-90 ի հրամանատարին, որ փախնի սարքին տանկով:
-
19.10.2020|
13:31
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով արցախաադրբեջանական շփման գծում ծանր վիրավորում է ստացել ԵԿՄ նախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։ Այս պահին նրան վիրահատում են։
-
19.10.2020|
13:14
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարություններից, ովքեր 20-60 տարեկան տղամարդկանց կոչ են անում զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար:
-
19.10.2020|
13:13
Հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով:
-
19.10.2020|
13:12
Ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու ահայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
19.10.2020|
13:04
Ընդհանուր առմամբ, հրադադարը ոչ մի ուղղությամբ չի պահպանվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
19.10.2020|
13:03
Հարգելի սյունեցիներ, այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաև թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։
-
19.10.2020|
13:01
ՊԲ-ի մի քանի զինծառայողներ, գերազանց համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից:
-
-
19.10.2020|
12:50
Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն առաջարկել էր ֆրանսիական կողմը՝ ասուլիսում նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` ադրբեջանական զինված ուժերը հյուսիսային ուղղությամբ հերթական հարձակման փորձն են կատարել, «ջախջախվել, ետ շպրտվել` որևէ նշանակալի առաջխաղացում չունենալով»