Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակվողական գործողություններ են իրականացրել հատկապես հյուսիսային և հարավային ուղղությամբ։
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մոտ 120 մլն դոլար ու 700 տոննա հումանիտար օգնություն է փոխանցվել:
Պաշտպնության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միջազգային հանրության ուշադրությանն է հրավիրում հատկապես Արցախի հոսպիտալներից մեկի թիրախավորումը:
Ուրբաթ օրը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները եկան Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Պաշտոնապես նրանք հրավիրվել էին «խորհրդակցությունների»՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերահսկողության տակ: Գործնականում խոսքը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանգնեցնելու միջոցներ գտնելու մասին էր:
«Մանդատը, որ 1994-ին ԵԱՀԿ-ն տվել է մեզ, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, պահանջում է անկողմակալություն Ֆրանսիայից: Մենք այլևս լեգիտիմ չէինք լինի, եթե երկու երկրներից մեկի կամ մյուսի կողմն անցնեինք»:
Թուրքիան իր աջակցությունն է ապահովում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Վաշինգտոնը կոչ է անում չանել դա ՝ հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել Մոսկվայում ԼՂ-ի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի պարտավորվածությունները:
Իրանը ողջունում է ցանկացած քայլ, որը կլուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և կդադարեցնի Լեռնային Ղարաբաղի կռվում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները՝ հայտարարել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբին։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...