10.09.2020|
09:34
ԱՄՆ-ը ևս 1/3-ով կրճատելու է իր ռազմական ներկայությունը Իրաքում՝ սեպտեմբերի 9-ին հայտարարել է ԱՄՆ-ի CENTCOM կենտրոնական հրամանատարության գեներալ Քենետ Մաքենզին: ԱՄՆ զինվորականները Իրաք են վերադարձել 2014-ին, օգնելու կառավարությանը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Իրաքում են ԱՄՆ-ի 5200 զինծառայողներ, նրանց քանակը նախատեսվում է կրճատել մինչև 3000-ի առաջիկա ամսում: