-
10.02.2021|
21:37
Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր էդվարդ Անդրեասյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ պատերազմի ընթացքում առողջության խեղում ստացած զինծառայողներին դեղերն են նշանակվում, որոնք ներառված չեն Առողջապահության նախարարության կողմից հատկացված անվճար դեղերի ցանկում, բավականին թանկ են և ծնողները չեն կարողանում գնել:
-
10.02.2021|
21:10
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է ՝ ոչ արտակարգ, ոչ էլ ռազմական դրության պահպանումը ինքնանպատակ չի կարող լինել։
-
10.02.2021|
15:46
Երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 գերեվարվածներից 3-ը Շիրակի մարզից էին և 62 հոգանոց խմբի անդամներ՝ Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի փոխքաղաքապետ, Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, որ զբաղվում է ռազմագերիների խնդիրներով։
-
10.02.2021|
15:45
Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի
(Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանը, հաղորդում է ermenihaber-ը:
-
10.02.2021|
15:44
Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը՝ հայտնել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։
-
10.02.2021|
15:32
Երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից։
-
10.02.2021|
15:31
ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
-
09.02.2021|
20:44
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ադրբեջանցի զինվորներն անտեսված են, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են պարգևատրել նրանց կամ նպաստ նշանակել:
-
09.02.2021|
20:04
Հայկական արտադրության հարվածային անօդաչու սարքերը արդեն անցնում են պետական փորձարկումներ, հաջող ավարտից հետո կսկսվի արտադրությունը, այսօր լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նա է ղեկավարում նաև Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեն։
-
08.02.2021|
20:38
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում: