Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից անհետացած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
ՆԱՏՕ-ն ավարտին է հասցնում նոր ռազմավարության մշակումը, որն ուղղված է բլոկի անդամների դեմ հիբրիդային պատերազմ սկսելու դեպքում որոշումներ կայացնելու գործընթացին, գրում է The Wall Street Journal-ը։
Հյուսիսային Կորեան փետրվարի 7-ին վաղ առավոտյան հեռահար հրթիռ է արձակել, որը միջուկային զենքին առնչվող մտահոգությունների տեղիք է տվել հարևան երկրներում և Վաշինգտոնում:
Ամբողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ Reuters-ի փոխանցմամբ, նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում:
ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություն սկսելու հնարավորությունը՝ ասել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...