Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Արջի ծառայություն են մատուցում»

«Արջի ծառայություն են մատուցում»
16.09.2014 | 15:59

Այսօր հրավիրված «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ երբ 2005 թ. առաջարկվել էին սահմանադրակյան փոփոխությունները, որոնք էլ անցան հանրաքվեով, քաղաքական ուժերը բավարար չափով չընդվզեցին և չմերժեցին դրանք: Արդյո՞ք այն ժամանակ չստեղծվեց նախադեպ, որ հաջորդ նախագահն էլ կարող է ի՛ր փոփոխություններն առաջարկել ու նույն կերպ անցկացնել:

«Ցանկացած երկրի ղեկավար փորձում է սահմանադրությունը կարել իր հագուստի չափով: Եվ դա օբյեկտիվ պրոցես է: Ցավոք, դա ամբողջ աշխարհում է ընդունված: Շառլ դը Գոլը Ֆրանսիայում բերեց իր սահմանադրությունը: Կարելի է մեղադրել, քննադատել, բայց ես, որպես քաղաքագետ, ըմբռնումով եմ մոտենում դրան: Խնդիրն այն է, թե ունի՞ գործող նախագահը սահմանադրությունը փոխելու քաղաքական հիմք: 1995թ. սահմանադրությունն ընդունվեց հանրաքվեով, որովհետև այն ժամանակ Հայաստանը հաղթել էր, հաղթած երկիր էր, թեև հասարակությունը դժկամությամբ ընկալեց հանրաքվեի դրված սահմանադրությունը: 2005թ. նույնպես հասարակությունը դժկամությամբ ընկալեց սահմանադրական փոփոխությունները: Այն ժամանակ իշխանությունը կուռ դիրքում էր, կար տնտեսական զարգացում, իսկ ընդդիմությունը թույլ էր: Այսօր իրավիճակն այլ է, երբ գործող նախագահն է առաջարկում սահմանադրական փոփոխություններ: Պատերազմ չենք հաղթել, չկա տնտեսական զարգացում, այլ կա անկում: Նման իրավիճակներում գործող նախագահը սովորաբար պարտվում է: Բերեմ Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլու օրինակը: Նա փոխեց սահմանադրությունը, բայց պարտվեց:
Նրանք, ովքեր առաջարկում են այդ փոփոխությունները, «արջի ծառայություն» են մատուցում գործող նախագահին»,- կարծիք հայտնեց Երվանդ Բոզոյանը:
Ինչ վերաբերում է կառավարման համակարգի մոդելներին, ապա քաղաքագետը հիշեցնում է, որ կիսանախագահական համակարգը անցումային երկրների համար է, իսկ խորհրդարանականը՝ կայացած: Իսկ Հայաստանը, ըստ նրա, այսօր չունի կուսակցական կայացած համակարգ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ