Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկրում փոփի գերիշխանություն է՝ սկսած մշակույթից, վերջացրած՝ քաղաքականությամբ

Երկրում փոփի գերիշխանություն է՝ սկսած մշակույթից, վերջացրած՝ քաղաքականությամբ
23.09.2014 | 15:45

«Քաղաքական մտահորիզոնի այս դեգեներատ վիճակը գալիս է նրանից, որ իրենց մշակութային մտահորիզոնը ճղճիմ է, շատ վատն է»: Սա ռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանի բնորոշումն է՝ Հայաստանի քաղաքական մշակույթի դրսևորումներին առհասարակ: Ռեժիսորի կարծիքով՝ երկրում փոփի գերիշխանություն է, իսկ կոչումների ինստիտուտը սովետի մնացուկ է, որը պետք է վերացնել: Կոչումներ շռայլելու այս սովետաբույր քաղաքականությունը վերացվել էր ՀՀՇ-ի իշխանության գալով, որը, սակայն, վերականգնվեց երկրորդ նախագահի օրոք ու հիմա սահուն քայլերով ընթանում է առաջ՝ իր ճանապարհին վաստակավոր դարձնելով որոշ անվաստակների ու ժողովրդականացնելով որոշ անհայտների: Ինձ ծանոթ դերասանուհիներից մեկը, որը պատկառելի տարիքի է հասել և հայ թատրոնի մեջ որոշակի ներդրում է ունեցել և վաստակավոր արտիստի կոչում է ստացել դեռևս սովետի ժամանակ, ցանկանում էր ժողովրդականի կոչում ստանալ: Այս դերասանուհին, ով առանձնապես կարևորություն չի տալիս նման ձևականություններին, ասում էր, թե ամաչում է, երբ իրեն էլ են վաստակավոր կոչում, ասենք՝ մի երիտասարդ դերասանի էլ, ով դեռ նոր է սկսում անցնել թատրոնի հեռուները տանող մացառուտներով: Բարեկամուհուս ասել էին, որ պատրաստի ողջ կենսագրությունը՝ խաղացած դերեր, ստացած բնութագրեր, և ներկայացնի նախարարություն: Արեց: Եվ… չստացավ: Ավելի ուշ ռեժիսորներից մեկը ականջիս շշնջաց, թե ժողովրդական կոչում ունեցողներին պետությունը որոշակի գումար է վճարում:

Էդգար Բաղդասարյանը կայքերից մեկին տված հարցազրույցում նաև ասել է, թե նրանք, ովքեր պետք է ԲՇԳ-ի պետ աշխատեին, մշակույթ են ձևավորում: Չեմ կարող ասել՝ ԺԲՇԳ-ի պետ, թե ռեստորանի մենեջեր, բայց որ Հայաստանում առկա մշակութային քաղաքականությունը հաճախ չեղածի հաշիվ է, փաստ է: Նույնը, ի դեպ, քաղաքական դաշտում է: Քաղաքականությամբ զբաղվում են մեծ մասամբ մարդիկ, ովքեր խոսքի մեջ էժանագին պոպուլիզմն են նախընտրում կամ պարզապես միայն դրան են ընդունակ: Անկախ նրանից՝ իշխանություն են ներկայացնում, թե ընդդիմություն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ