Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարդան Օսկանյանը դժգոհ է քաղաքական մենաշնորհից

Վարդան Օսկանյանը դժգոհ է քաղաքական մենաշնորհից
25.09.2014 | 18:10

ԱԺ ոչիշխանական ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» կուսակցությունները, խոստման համաձայն, այս պահին հանրահավաք են անցկացնում Աբովյան քաղաքում: Այն հնարավոր է դիտել օնլայն հեռարձակմամբ:

ՈՒշագրավ է, որ հանրահավաքի սկզբում ելույթ է ունեցել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք տասը տարի հաջողությամբ պաշտոնավարեց, իսկ 2012 թ. մուտք գործեց խորհրդարան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով:
Վարդան Օսկանյանն իր ելույթում քննադատել է վերջին յոթ-ութ տարվա քաղաքականությունը և դժգոհել, որ քաղաքականությունն ու գործարարությունը սերտաճել են իրար, նշել, որ պետք է ձերբազատվել քաղաքական մենաշնորհից: Նա հույս է հայտնել, որ սկսված գործընթացը տալու է իր դրական պտուղները:
Վարդան Օսկանյանը միայն «մոռացել» է և ոչ մի խոսք չի ասել իր պաշտոնավարման շրջանում քաղաքական և տնտեսական համակարգի, մենաշնորհների և այդ համակարգում իր ունեցած դերակատարման մասին: Ոչ մի խոսք նա չի ասել նաև 2008 թ. մարտի 1-ին և դրան նախորդող օրերին իր ունեցած դերակատարման մասին:
Մնում է հուսալ, որ հանրահավաքի մասնակիցները չեն մոռացել Վարդան Օսկանյանի ոչ վաղ անցյալը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ