Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բարոզուն Պուտինին կոչ է արել միակողմանի միջոցներ չձեռնարկել ՈՒկրաինայի հարցում

Բարոզուն Պուտինին կոչ է արել միակողմանի միջոցներ չձեռնարկել ՈՒկրաինայի հարցում
02.10.2014 | 12:26

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակում ընդգծել է, որ Եվրամիության և ՈՒկրաինայի առևտրի պայմանագրի դրույթները կարող են փոխել միայն Բրյուսելը կամ Կիևը: Նա հիշեցրել է, որ այդ հարցում Մոսկվային որևէ իրավունք չի վերապահված։

Եվրամիությունը և ՈՒկրաինան սեպտեմբերին են վավերացրել Ասոցացման պայմանագրի մաս հանդիսացող ազատ առևտրի համաձայնագիրը, պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարից, ինչը անհրաժեշտ է Ռուսաստանի տնտեսական շահերը հաշվի առնելու առումով։ Սակայն դրանից հետո Մոսկվան առաջարկել է անցկացնել եռակողմ նոր հանդիպումներ և լրամշակել համաձայնագիրը, սպառնալով հակառակ դեպքում փակել ռուսական շուկան ուկրաինական արտադրանքի համար։
Բարոզուն Պուտինին կոչ է արել միակողմանի միջոցներ չձեռնարկել, քանի որ այդ դեպքում ՈՒկրաինան և Եվրամիությունը կարող են վերանայել պայմանագրի գործողությունը հետաձգելու որոշումը։

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ