Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ նախորդ պարտությունները դաս չեն դառնում ոչիշխանականների համար

Երբ նախորդ պարտությունները դաս չեն դառնում ոչիշխանականների համար
06.10.2014 | 14:57

Բոլոր քաղաքական ուժերի թիրախը հերթական ընտրություններն են: Այսպիսի կարծիք է հայտնել այսօր քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ նշելով, որ իշխանափոխության համար ավելի լայն ռեսուրսներ են անհրաժեշտ, քան այսօր գործածվում են ոչիշխանական ուժերի կողմից:
Նկատենք, որ քաղաքագետի նկատառումները ելնում են այն իրականությունից, ինչ առաջարկում է ոչիշխանականների միավորումը այս օրերին: Նախ՝ քառյակ ասվածն իր հանրահավաքային շարքը մեկնարկեց եռյակով: Անջատված ուժի ներկայացուցիչները պնդեցին իրենց այն տեսությունը, թե քառյակն այնքանով է քառյակ, որքանով չորս ուժերը համակարծիք են այս կամ այն հարցում: Իսկ սա նշանակում է, որ քառյակը, կախված հարցից, կարող դառնալ եռյակ և անգամ… դուետ, որը և անվստահության հիմքեր է տալիս հասարակությանը՝ առ ոչիշխանականներ: Երկրորդ. եթե ուշադրություն դարձնենք ոչիշխանականների՝ մարզային հանրահավաքներում հնչած մտքերին, ապա մարտավարության առումով նոր ոչինչ չկա հանրահավաքային հռետորաբանության մեջ: Եվ երրորդ՝ այդ ելույթներից տպավորություն է, թե չկա ընդհանուր մարտավարություն, և ցանկացած ուժ ասում է այն, ինչ հարմար է գտնում և այն ոճով, որը, իր կարծիքով, ամենաազդեցիկն է համարում:
Ցավոք, հերթական անգամ մի վիճակի մեջ ենք, երբ նախորդ պարտությունները դաս չեն դառնում, իսկ նոր խոսքն ավելին չէ, քան «կատվի վազքը»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ