Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սպառողը կորցնում է վստահությունը տեղական արտադրողի նկատմամբ

Սպառողը կորցնում է վստահությունը տեղական արտադրողի նկատմամբ
06.10.2014 | 15:42

Հայաստանի կաթնամթերքի որոշ արտադրողներ օգտագործում են չոր կաթ, որն օրենքի կոպիտ խախտում է: Ընդ որում՝ որոշ ընկերություններ չոր կաթը ներկրում են դեռևս ճառագայթման վտանգ ներկայացնող ՈՒկրաինայի շրջաններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը: Ասվել է նաև, որ չոր կաթի օգտագործման հետ կապված բազմաթիվ զգուշացումներ են ստացել այդ ընկերությունները, սակայն նույնը շարունակվում է:

Հայաստանում արտադրության ոլորտում նման խախտումները ոչ առաջինն են, ոչ էլ այնքան միամիտ ենք կարծելու համար, որ սրանով վերջինը կարող են դառնալ: Եվ նման իրազեկումները սպառողի շահերից են բխում: Սակայն սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցներն ու կազմակերպությունները պարբերաբար հայտարարում են արտադրական խախտումների մասին՝ ավելի հաճախ չնշելով խախտողների անունները, որը տեղական արտադրողի նկատմամբ վստահության՝ առանց այդ էլ առկա դեֆիցիտն ավելի է խորացնում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ