Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գործող իշխանությունների Վաթեռլոոն

Գործող իշխանությունների Վաթեռլոոն
06.10.2014 | 16:50

Վաղ առավոտից տոնավաճառների աշխատակիցները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ ստանալու վարչապետի պատասխանը, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքում ինչ փոփոխություններ կկատարվեն: Նրանք ժամանակ առ ժամանակ վանկարկում են «պա-տա-սխան, պա-տա-սխան»: «Մենք մեծ հույս ունենք, որ վարչապետն այս օրենքը կկասեցնի, մենք հավատում ենք նրան»,- ասում են հավաքվածները:
«Եթե սպասվող պատասխանը չբավարարեց, մենք զգուշացնում ենք, որ այս ակցիան չի դադարելու, սա կարող է դառնալ գործող իշխանությունների Վաթեռլոոն,-հայտարարեց հավաքվածներից մեկը,- մենք պահանջում ենք վատ, տխրահռչակ օրենքներից ազատում: Մենք օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքից և բարձրացնում մեր բողոքի ձայնը»: «Կա-սե-ցում, կա-սե-ցում»,-պարբերաբար վանկարկում են հավաքվածները: Առևտրականներից երեք հոգի այս պահին վարչապետի մոտ հանդիպման են: Ֆինանսների նախարարի հրամանով` օրենքի որոշ դրույթներ առկախված են, և ստուգումներ չեն արվում, սակայն առևտրականները հայտարարեցին, որ դա երաշխիք չէ՝ «այսօր չեն գա, վաղը կգան»:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ