Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման

«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման
10.10.2014 | 13:16

«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ». «ԼոգոՍ» ԵՀԿ-ն «Երկիրը մեր տունն է» բնապահպանական ծրագրի իրականցման արդյունքում նկարահանեց այս խորագրերով սոցիալական տեսահոլովակներ:

Ծրագիրն իրականացվեց ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Սոցիալական հոլովակների նկարահանման նպատակն է նպաստել հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:
«ԼոգոՍ» ԵՀԿ ղեկավար Արա Մելիքջանյանը տեղեկացրեց, որ մինչ տեսահոլովակների նկարահանումը հայտարարել էին լավագույն սցենարների մրցույթ: Ներկայացվել էին 20-ից ավելի սցենարներ, որոնցից հանձնաժողովն ընտրեց լավագույն երեքը: Հեղինակներն արժանացան խրախուսական պարգևների, հաղթող ճանաչված սցենարների հիման վրա նկարահանվեցին «Մաքուր քաղաք»,«Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» խորագրերով սոցիալական հովովակները, որոնք տեղադրվել են սոցցանցերում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, իսկ հոկտեմբերի 1-ից հեռարձկվել «ՑԱՅԳ» հեռուստաընկերության եթերում:
Խոսելով ծրագրի արդյունքների մասին` Արա Մելիքջանյանն ասաց. «Ասում են, որ միջհամայնքային տրանսորտային միջոցներում, երբ ուղևորները փորձում են իրեր նետել դուրս, վարորդները նկատողություն են անում, թե չե՞ք տեսել այն տեսահոլովակները, որ պետք չէ աղտոտել տարածքը»:
Արա Մելիքջանյանի կարծիքով` խնդիրը հասարակական գիտակցության մեջ. «Պետք է քաղաքացու գիտակցությունը հասցվի այն աստիճանի, որ ձևավորվի բնությունը չաղտոտելու մշակույթը: Ցավոք, առայժմ մեր հասարակությունը հեռու է այս մշակույթից»:
Սոցիալական հոլովակների հիմնական ուղերձն այն է, որ հայրենիքը վերամբարձ խոսքերով չեն սիրում, այլ հայրենի քաղաքը, շրջակա միջավայրը չաղտոտելով: Դրամաշնորհային ծրագիրն այսքանով չի ավարտվում: Արա Մելիքջանյանը հավաստիացրեց, թե հետևողական են լինելու. հեծանվային արշավներ են իրականացնելու դեպի պատմամշակութային վայրեր, բարեկարգելու և մաքրելու են դրանց հարակից տարածքները:
«Մաքուր քաղաք»,«Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» խորագրերով սոցիալական հոլովակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեներում.

https://www.youtube.com/watch?v=vAsDRxlW-yk

https://www.youtube.com/watch?v=K4bXzj-ezk4

https://www.youtube.com/watch?v=wG4ScI-DfWw

Դիտվել է՝ 2763

Մեկնաբանություններ