Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ներկա ենք «Քաղաքական կարուսելի» կրկնությանը»

«Ներկա ենք «Քաղաքական կարուսելի» կրկնությանը»
14.10.2014 | 18:03

ԱԺ ոչիշխանական եռյակի հաջորդ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 24-ին: Արդյո՞ք «Նախախորհրդարանը» պատրաստվում է մասնակցելու այդ հանրահավաքին և աջակցելու ոչիշխանական եռյակին իշխանափոխության հասնելու ճանապարհին:

«Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքի ելույթներն ընդամենը պայքարի պատրանք էին ստեղծում:
«Նախորդ հանրահավաքի իրական օրակարգը խլացումն էր այն պայմանագրի, որը կնքվեց Մոսկվայում: Այն մարտահրավերները, որոնք կանգնած են ՀՀ-ի առջև, օրինակ՝ ԼՂ-ի սահմանին մաքսակետերի տեղադրումը և Արցախի անջատման վտանգը Հայաստանից, մատնվեցին լռության:
ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալը հերթական անգամ համարվեց անշրջելի գործընթաց, և նման դիրքորոշումը որակվեց որպես «ռեալ-պոլիտիկ»: Նույն «ռեալ-պոլիտիկի» տրամաբանությամբ կարելի էր հայտարարել, որ ավազակապետությունն այլևս անշրջելի է Հայաստանում և անիմաստ է «ջղաձգվել» և նրա դեմ պայքարել: Սակայն դա չարվեց և, ընդհակառակը, ճարտար աճպարարի հնարքներով, «ռոմանտիկ» ոգեշնչմամբ իշխանափոխության անիրատեսական կոչեր հնչեցին: Իսկ ուր մնաց Մարտի 1-ի կրկնության «իրատեսական» հեռանկարը:
Կարծում եմ՝ ներկա ենք բազմասերիանոց «Քաղաքական կարուսել» ֆիլմի այս անգամ արդեն տափակ կրկնությանը»,- մեր հարցին արձագանքեց Գարեգին Չուգասզյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ