Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ 8 մարզերի 14 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

ՀՀ 8 մարզերի 14 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են
19.10.2014 | 16:57

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի 14 համայնքներում այսօր առավոտից սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
Բոլոր համայնքներում առաջադրվել են գործող համայնքի ղեկավարները, բացառությամբ Լոռու մարզի Ձյունաշող համայնքից, որտեղ համայնքի ղեկավարը առաջադրվելուց հետո ինքնաբացարկ է ներկայացրել:
Երեք համայնքներից երկուսում՝ Ձյունաշողում և Սերսում ՀՀԿ թեկնածուները չունեն մրցակիցներ, քանի որ նրանք ինքնաբացարկ են հայտնել, իսկ Մաքենիսում նույն պատճառով մրցակից չունի ԲՀԿ-ական թեկնածուն:
14 համայնքների առաջադրված թեկնածուների հիմնական մասը ՀՀԿ-ական է, մեկը ԲՀԿ-ական, մեկն էլ ՀՅԴ-ական, մյուսները՝ անկուսակցական:
ՏԻՄ ընտրությունները անցկացվում են Արագածոտնի մարզի Նոր Ամաս, Արարատի՝ Դալար, Արմավիրի՝ Գետաշեն, Գեղարքունիքի՝ Դդմաշեն, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Լոռու՝ Ձյունաշող, Շիրակի՝ Արևիկ, Լուսակերտ, Հովտաշեն, Կոտայքի՝ Զորավան և Վայոց ձորի՝ Գնիշիկ ու Սերս համայնքներում:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ