Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում: Նախնական արդյունքներով՝ Արմավիրի Գետաշեն համայնքում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ական Գագիկ Հովհաննիսյանը: Վայոց ձորի Գնիշիկի համայնքում հաղթել է ՀՀԿ-ական Արա Լևոնյանը: Կոտայքի մարզի Զորավան համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Բաղդասար Թովմասյանը: Նույն մարզի Սերս համայնքում ընտրություններին մասնակցել է միայն մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Տիգրան Մալխասյանը: Նա ստացել է 73 ձայն: Ընտրություններին ընդամենը մասնակցել է 85 մարդ: Լոռու մարզի Ձյունաշող համայնքում ընտրվել է ՀՀԿ-ական Գարի Գրիգորյանը, Մաքենիսում ընտրվել է ԲՀԿ-ական Հարություն Մանուկյանը: Նրանք մրցակից չեն ունեցել: Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում ընտրություններում հաղթող է ճանաչվել Ավետիս Ավետիսյանը, իսկ Ներքին Գետաշենում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Կարո Գևորգյանը:
Շիրակի Հովտաշեն համայնքում ընտրվել է ՀՅԴ-ական Սեյրան Փիլոսյանը:
Լուսակերտում համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Բալաբեկյանը: Արևիկ համայնքի ղեկավարը ՀՀԿ-ական Գարեգին Ստեփանյանն է: Արագածոտնի Նոր Ամանոս համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Վահրամ Ավետիսյանը, ՀՀԿ-ական Սարգիս Ալեքսանյանը պարտվել է:
Արարատի Դալար համայնքում ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Գագիկ Ալեքսանյանը: