Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանը դրական է գնահատել ՀՔԾ աշխատանքը

Սերժ Սարգսյանը դրական է գնահատել ՀՔԾ աշխատանքը
21.10.2014 | 16:29

«Մենք այլընտրանք չունենք: Մենք ընտրել ենք առավել արդյունավետ պետական կառավարման և պետություն-հասարակություն ներդաշնակ վերընթացի ապահովման դժվարին, բայց միակ ճանապարհը: Եվ այս ճանապարհը, անշուշտ, ունի շատ նրբություններ: Բայց, միևնույն ժամանակ, այս ճանապարհն ունի նաև հիմնարար կանոններ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել»,- ասել է Սերժ Սարգսյանն այսօր` ՀՀ հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Ըստ president.am-ի՝ ՀՀ նախագահը նշել է, թե կարևոր է, որ երկրի բոլոր քաղաքացիները՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ տիրապետած մասնագիտությունից, հավասար լինեն օրենքի առջև: «Մենք շատ ուրախ կլինենք և թեթևացած հոգով կարձանագրենք, որ անցել ենք մեր իսկ կողմից նախանշված այս ճանապարհը միայն այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր հասարակության մեջ արդեն տիրապետող է համոզմունքը, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից, օրենքի առջև հավասար են և պատասխանատու բոլորը: Մենք այս հանգրվանին ենք ձգտում, և, կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, թե որքան մեծ դեր ունի ինքը այս բարդ, բայց պատվաբեր գործընթացում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նկատել է նաև, որ ՀՔԾ-ն կարճ ժամանակում «կարողացել է ձեռք բերել իր առաքելությանը համարժեք հեղինակություն», «հետևողական առաջընթաց» և «զարգացում» ունեցել: «Եվ սա ակնառու դրսևորվում է աշխատանքային դրական ցուցանիշներ ունենալու, հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու մեջ, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում»,-ասել է Սարգսյանը: Նախագահը նշել է, թե ՀՔԾ դերն առանձնապես կարևորվում է խոշտանգումների դեմ պայքարում և նշել, որ ՀՔԾ-ն դրական արդյունքներ է գրանցել խոշտանգումների կանխման հարցում: «… Ձեր մասնագիտական կառույցի խնդիրն է շարունակել համաչափ արձագանքել նման դեպքերին և ապահովել դրանց արդարացի ու արդյունավետ քննությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ