Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարդան Այվազյան. «Հոկտեմբերի վերջին դեֆակտո կվավերացնենք ԵԱՏՄ անդամակցությունը և 270 մլն դոլար փող կստանանք»

Վարդան Այվազյան. «Հոկտեմբերի վերջին դեֆակտո կվավերացնենք ԵԱՏՄ անդամակցությունը և 270 մլն դոլար փող կստանանք»
05.11.2014 | 13:06

Դեֆակտո հոկտեմբերի վերջին կվավերացնենք Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և 270 մլն դոլար փող կստանանք՝ ԱԺ-ում 2015 թ. բյուջեի նախագծի քննարկմանը, չնայած կառավարության խուսափողական պատասխանին, թե հստակ գնահատականները կտան անդամակցության վավերացումից հետո, հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա կարծում է, որ եկամուտները կաճեն, ինչը նշանակում է՝ տնտեսությունը 23%-ով կաճի մաքսատուրքերի հաշվին: «Եկամուտը նվազագույնը 150-170 մլն դոլար կկազմի»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ