Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ձևավորվելու է եռյակի քաղաքական խորհուրդ

Ձևավորվելու է եռյակի քաղաքական խորհուրդ
07.11.2014 | 13:11

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը կխորհրդակցեն ոչիշխանական քաղաքական կուսակցությունների հետ ոչիշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ՝ «Համաժողովրդական շարժման համակարգված գործունեությունն ապահովելու նպատակով»՝ հաղորդել են ԲՀԿ-ի քաղաքական խորհրդից, որն այսօր նիստ է գումարել։ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունում նշվում է, որ կուսակցության Երևանի և մարզերի գրասենյակները կտրամադրվեն համաժողովրդական շարժման քաղաքական խորհրդին` Համաժողովրդական շարժման գրասենյակներ հիմնելու նպատակով: ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը լիազորել է Վարդան Օսկանյանին խորհրդակցել ոչիշխանական ուժերի և համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական և հասարակական կառույցների, սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ արտերկրում Համաժողովրդական շարժման գրասենյակներ ստեղծելու և հայաստանյան գրասենյակների հետ համակարգված աշխատելու շուրջ:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ