Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գալուստ Սահակյան. «Հովիկ Աբրահամյանը շատ օպերատիվ է աշխատում, և գնահատականները հետագայում կլինեն»

Գալուստ Սահակյան. «Հովիկ Աբրահամյանը շատ օպերատիվ է աշխատում, և գնահատականները հետագայում կլինեն»
12.11.2014 | 17:29

Կառավարությունը կցանկանար բազմապատկված բյուջե ներկայացնել, բայց այն հնարավորությունների տեսակետից բավարար է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` չհամաձայնելով ընդդիմության գնահատականների հետ, որ 2015 թ. պետական բյուջեն օրվա բյուջե է:
«Դա ընդամենը ընդդիմադիրներն իրենց ցանկությունն են արտահայտում, իրենց ցանկությունների մեջ մեր ներկայացրած բյուջեն չի տեղավորվում»,- ասաց նա:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ տնտեսական աճը ոչ թե հետևողականորեն նվազեցվում է, այլ ուղղակի ներկայացվում է հնարավորությունների սահմանը. «Մեր հնարավորություններն այդքան են, մեր տնտեսական համակարգերն այդքանով կկարողանան ապահովել: Ռուսաստանում այսօր 0 տոկոս է, Ռուսաստանի պես հզոր պետությունում»:
Նա խնդրեց ուշադրություն դարձնել աշխարհաքաղաքական զարգացումներին, որոնք ազդում են ՀՀ տնտեսության վրա, և որ Հայաստանը գտնվում է պատերազմական գոտում:
«Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը շատ օպերատիվ է աշխատում, և գնահատականները հետագայում կլինեն»,-նշեց նա:
Հարցին, թե քանի որ ԵԱՏՄ անդամակցությունը հաշվի չի առնվել բյուջեում, ինչպիսի՞ն կլինի այն, եթե հաշվի առնվի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բյուջեն ավելի կբարձրանա: Ընդդիմությունը հրահրում է, դա նպատակային հրահրում է: Դա պայմանագրային արժեք ունի, մինչև պայմանագիրը կհաստատվի ԱԺ-ում, վերջին հաշվով՝ կանխատեսումները իզուր են»,- ասաց նա:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ