Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համանախագահները կոչ են անում նախագահներին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից

Համանախագահները կոչ են անում նախագահներին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից
13.11.2014 | 17:14

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները խոր մտահոգություն են հայտնել ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ: «Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ամռանը տեղի ունեցած բռնությունների ալիքի կրկնությունը անթույլատրելի է», - հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում:
«Այսօրվա իրադարձությունները հերթական հիշեցումն են, թե որքան անկանխատեսելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և շեշտադրում են հակամարտության երկարատև կարգավորումը գտնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհետաձգելիությունը»,- հայտարարել են համանախագահները:
Միջնորդները զերծ են մնացել կողմերից որևէ մեկին մեղադրելուց, փոխարենը` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հասնելու ստանձնած պարտավորությունները: «Մենք նաև կոչ ենք անում նախագահներին ձեռնարկել վստահության ամրապնդման այնպիսի միջոցառումներ, որոնք կբարձրացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանագծին, և կնվազեցնեն այսօրվա միջադեպի նման իրադրությունների կրկնության հավանականությունը»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ