Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ վարչապետի բացահայտումները

ՀՀ վարչապետի բացահայտումները
27.11.2014 | 11:55

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ կարճ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ընդունում է ոչիշխանական եռյակի առաջարկը՝ համամասնական ընտրակարգի անցնելիս սկսել քննարկումը: Նա խորհուրդ է տվել եռյակից հետաքրքրվել, թե ինչու չընդունեցին իր առաջարկը: «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն: Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ և կառավարությանը վստահեն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա ասել է նաև՝ «Նրանց հետ մենք խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք, և ես համոզված եմ, որ ապագայում մենք մեր խոստումներն իրականացնելու ենք: Որևէ կետ չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրականացրել: Կարող են նաև լինել առաջարկներ, որոնց շուրջ մենք չպայմանավորվենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնելը: Մենք նույնիսկ համաձայնել ենք 10-րդ կետից սկսել քննարկումը, մենք կառուցողական ենք և ընդդիմության հետ ուզում ենք աշխատել, մեր նպատակն է դա, իսկ եթե իրենք չեն ուզում մասնակցել, քննարկել, իմ կարծիքով՝ մենք անելիք չունենք»:
Պատասխանելով դոլարի կուրսի մասին հարցին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կտրուկ թանկացման դրական ու բացասական ներգործությունը պետք է մի համատեքստում դիտարկել: Նա բացասական է համարել, որ դոլարի կուրսի բարձրացումը կարող է հասարակության կենսամակարդակի վրա բացասական ազդեցություն ունենալ, դրական՝ որ կարող է օգնել արտադրողներին՝ կազմակերպել արտադրությունը, իրացումը, արտահանում կազմակերպել և ստեղծել աշխատատեղեր: Դիտարկմանը, թե ինչ զարգացումներ են սպասվում՝ վարչապետը պատասխանել է, որ հարցը Կենտրոնական բանկի տիրույթում է, և նրանք են պատասխանատուն:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ