Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարությունը ստիպված է

Կառավարությունը ստիպված է
05.12.2014 | 12:58

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ բյուջեի նախագծին ոչիշխանական ուժերի դեմ քվեարկելը չի խանգարի, որ այն կյանքի կոչվի:
«Հիմա իրենք են որոշում, մենք ի՞նչ անենք: Մենք փորձում ենք նաև կոչ անել համագործակցել, որպեսզի այսօրվա ներքին և արտաքին մարտահրավերներին տանք միասնական լուծում: Առաջարկն իմն է, որոշումն իրենցն է: Մենք ցանկանում ենք միասին աշխատել: Մեր նպատակը մեր քաղաքացու բարեկեցությունն է: Հիմա կմիանան՝ կմիանան, չէ՝ մենք ուժ ունենք, մեր ներուժը կհերիքի, որպեսզի մենք այդ խնդիրներին լուծումներ տանք: ՈՒղղակի մի քիչ ժամանակ է պետք»,- ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողներին ասել է նա:
Դիտարկմանը, թե կառավարությունն առանց ոչ իշխանականների՞ էլ յոլա կգնա, վարչապետը պատասխանել է. «Ի՞նչ անենք, ստիպված ենք»:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ