Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Հովիկ Աբրահամյանը մի բան գիտի

Հովիկ Աբրահամյանը մի բան գիտի
05.12.2014 | 13:17

ԵԱՏՄ-ին Հյասատանի անդամակցության պայմանագրի քննարկումները մի տեսակ ստվերել էին բյուջետային քննարկումները, որոնք երկրորդական դարձան: Եվրասիական ինտեգրացիայի հարցում քաղաքակական միասնության ֆոնին՝ տարաձայնությունները մյուս խնդիրները մանր ու ոչ էական են թվում: Այնուամենայնիվ, Հանրապետականը միայնակ մնաց բյուջեն պաշտպանելու և ընդունելու իր որոշման մեջ՝ ապացուցելով, որ բոլորին դուր գալու ու բոլորի վարչապետը լինելու Հովիկ Աբրահամյանի ձգտումն այնքան էլ իրատեսական չէ:
«Չեն գնում իշխանափոխության: Իմ կարծիքով: Իմ խնդիրը չի սկսում և ավարտվում պրոբլեմներ ստեղծելով: Հակառակը՝ ես ուզում եմ բոլորին համատեղենք, միասին խնդրին տանք լուծում: Ես հասկանում եմ՝ և՛ ընդդիմության, և՛ դիմության խնդիրը դա պիտի լինի այս երկրում․ անձնական շահերը պիտի դնենք մի կողմ, եթե խնդիր կա, մարտահրավեր, միասին լուծենք այդ խնդիրը: Իրենք ի՞նչ են ուզում․․․ ՈՒզում են մեր առոթները տանք, իրենք ղեկավարե՞ն: Թող գան 2017 թվականին, ներկայացնեն ծրագրեր, մեր հասարակությունը, ընտրողները ձայն տան իրենց, գան իրենք Ազգային ժողովում ընտրություն կազմակերպեն, մեծամասնություն ունենան, նշանակեն վարչապետ, կառավարություն և իշխեն: Դա է միակ ուղին»,- երեկ խորհրդարանում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը՝ արդեն քվեարկության ավարտից հետո:
ՈՒշադրություն դարձրեք վարաչապետի ինքնավաստահության վրա. բացառությամբ մեկի՝ մյուս խմբակցությունները դեմ են քվեարկում բյուջեին, բայց նա վստահ պնդում է, որ ընդդիմությունն իշխանափոխության չի գնում, ավելին՝ ակնարկում է, որ իշխանության հարցն իր լուծումը կստանա 2017-ին, երբ նշանակված են խորհրդարնական ընտրությունները:
Սա խոսում է երկու հանգամանքի մասին:
Ըստ երևույթին, վարչապետը բյուջետային քննարկումներն ու քվեարկությունը ձևական է համարում ու տեղյակ է, ասենք, նախագահի ու Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածությունների մասին ու գիտի, որ դրանց շրջանակներում՝ արտահերթ զարգացումները բացառված են:
Չի բացառվում նաև, որ Հովիկ Աբրահամյանը ոգևորված է քաղաքական ուժերի եվրասիական միասնական «կապիտուլյաիցիայի» փաստով ու ներքին համոզում ունի, որ Մոսկվան իշխանափոխության «դաբրոն» չի տա:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ