Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Մենք միտինգ չենք անում, մենք համաժողով ենք անում»

«Մենք միտինգ չենք անում, մենք համաժողով ենք անում»
13.12.2014 | 19:21

Մենք այստեղ հանրահավաք չենք անում, մենք այսօր փորձել ենք այստեղ համախմբել բոլոր նրանց, ովքեր ցավ են ապրում Հայաստանի այսօրվա իրավիճակի համար, ովքեր ուզում են վաղվա օրը լուսավոր տեսնել, մենք այստեղ այսօր համաժողով ենք անում՝ Եռաբլուրում ազատամարտիկների հավաքի ժամանակ բոլոր ազատամարտիկների անունից հայտարարեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: «Մենք` ազատամարտիկներս, ուզում ենք և պատրաստ ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել հայ ժողովրդի անվտանգության և վաղվա կարևոր օրվա համար»,- ասել է նա:
Սմբատ Հակոբյանը նշել է, որ այսօր բոլորիս առաջ ծառացած խնդիրներ կան: «Մարդիկ, ովքեր անտեղյակ են ժողովրդի հոգսերից, բարձրագոչ հայտարարություններ են անում»,- ասաց նա: Նա վստահեցրեց, որ իրենք պատրաստ են ժողովրդի հոգսն իրենց ուսերի վրա վերցնել: «Բայց մեզ ձեր մանդատն է պետք, մեզ պետք է, որ ժողովուրդն իրոք ասի այո, մենք այսօրվանից անցնում ենք կոնկրետ գործողությունների: Մենք այլևս ոչ մի անօրինականություն չենք հանդուրժելու, այլևս որևէ մեկին` թե իշխանական, և թե ոչիշխանական թևից չենք հանդուրժելու, որ խաբեն ձեզ»,- իր ելույթը եզրափակեց նա:
Ազատամարտիկների դաշինքի վարչության և խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը, անդրադառնալով վերջին շրջանում նկատվող բռնություններին, ասել է, որ կասկածի իսկ նշույլ չկա, որ բոլոր բռնությունները շաղկապված են: «Բոլորիս անունից կոչ եմ ուզում անել. մեզ վախեցնել հնարավոր չէ, մենք ավելի քան միասնական ենք այսօր և զորավիգ ենք կանգնելու մեր ազգին»,- ասել է նա:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ