Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՈՒ՞մ կինն է Կարոմաման

ՈՒ՞մ կինն է Կարոմաման
14.12.2014 | 16:45

Եգիպտոսի Լուքսոր քաղաքում ֆրանսիացի հնէաբանները հայտնաբերել են Ռամզեսների ժամանակաշրջանի փարավոնի կնոջ դամբարան:
«Այժմ մենք զբաղվում ենք հետազոտությամբ, որպեսզի պարզենք փարավոնի անունը, ում կինը եղել է նա»,- հայտնել են Եգիպտոսի հնությունների նախարարությունում: Դամբարանի ներսում հայտնաբերվել են բավականին համեստ իրեր, հիմնականում` հուղարկավորման ծեսով նախատեսված 20 արձանիկների մասեր: Նրանց վրա նշվում է թագուհու անունը` Կարոմամա: Դա, ըստ գիտնականների, կօգնի ավելի շատ իմանալ փարավոնի կնոջ և նրա ամուսնու մասին: Նախկինում այդ ընտանիքի մասին ոչինչ հայտնի չի եղել: Առայժմ հայտնի է միայն, որ գտածոն պատկանում է Ռամզեսների տոհմի ժամանակաշրջանին: Դա 12-րդ (մ.թ.ա. 1314-1200) և 20-րդ (մ.թ.ա. 1200-1085) տոհմերի ժամանակաշրջանն է, երբ շատ փարավոնների անունը եղել է Ռամզես:

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ