Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շարմազանով. «Նման նուրբ դեպքերը չպետք է սարքել շոուների առարկա»

Շարմազանով. «Նման նուրբ դեպքերը չպետք է սարքել շոուների առարկա»
23.01.2015 | 13:51

Իմ կարծիքով` ավելի արդյունավետ կլինեին փակ քննարկումները, ինչպես եղավ դոլար-դրամի ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս փոքր-ինչ ավելի զգացմունքային լինել և խնդիրը քաղաքականացնել, սակայն գլխավոր դատախազը և ԱԺ պետաիրավական հանձնաժողովը որոշեցին բաց քննարկում անցկացնել՝ Գյումրու դեպքերի վերաբերյալ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ դատախազը բոլոր հարցերին սպառիչ պատասխան տվել է, իսկ դատական իշխանությունը կիրականացնի իր լիազորությունը:
Դիտարկմանը, թե սա նաև քաղաքական հարց է, Է. Շարմազանովը ասաց. «Ցավը շատ մեծ է, կա հուզական, բարոյական, իրավական հարթություն: Հուզական հարթությունից սա եղեռնագործություն է, դժբախտություն, յուրաքանչյուր բանական մարդու համար սա ցավ է, ինչը փաստ է: Այն, որ հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, փաստ է, այդ իմաստով մեր գյումրեցիների բողոքը ես հասկանում եմ: Իրավական հարթությունում ԱԺ նախագահը անելիք չունի, քննչական կոմիտեի հետ ստեղծվել է շտաբ, և պետք է գիտակցեք, որ ամեն հարց չի, որ կարելի է տալ ինձ: Քաղաքական կողմի հետ կապված կարծում եմ, որ նման խնդիրը տանել հայ-ռուսական հարաբերությունների միջպետական հարթություն, արդարացված չի և որևէ մեկիս շահերից չի բխում: Դա ժողովրդին չի վերաբերվում, բոլոր գործիչները, ովքեր կցանկանան այս եղեռնագործությունը կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ, կոռեկտ ասած, մոլորության մեջ են: Աստված մարդուն տալիս է այնքան ուժ, որ կարողանա տանել»:
Նախատեսո՞ւմ եք արտահերթ նիստ կազմակերպել հարցին ի պատասխան Է. Շարմազանովը պատասխանեց. «ՈՒզում եմ նշել, որ համամիտ չեմ պնդումներին, որ լսումները որևէ բան չտվեցին կամ արդյունավետ չէին, 2 ժամ տևած լսումների հարցերը բազմաբովանդակ էին, դատախազը պատրաստ էր իր լիազորությունների շրջանակներում պատասխանել հարցերին: Մեր օրակարգում նման հարց դրված չէ, սակայն ԱԺ կանոնակարգը տալիս է նման հնարավորություն: Իմ անձնական կարծիքը այն է, որ նման նուրբ դեպքերը չպետք է սարքել շոուների առարկա:
Այնտեղ կան անկեղծ մղումներ, բայց իմ եզրափակիչ խոսքը միտված է նրան, որ մենք 10 րոպե կորցրինք թատերական ներկայացումների համար, բայց գործը հասավ նրան, որ պատգամավորներից մեկը ասաց՝ կաթողիկոսին կարող են հրավիրել: Ես ցավում եմ, որ հայ քրիստոնյա մարդը դեռ այնքան գիտակցություն չունի, որ Ամենայն հայոց կաթողիկոսին, որի հոտի անդամն ենք բոլորս, չեն կարող հրավիրել, կանչել: Այն մարդիկ, ովքեր ասում էին, որ դահլիճը փոքր է, չկային, իշխանությանը քննադատելու շատ հարցեր կան, բայց այս խնդիրը դնել և ժողովրդի վերքի վրա աղ լցնել, տեսականորեն օրենքը թույլատրում է, սակայն անհրաժեշտություն չեմ տեսնում, և իմ կոչն է բոլորին, առաջինը աղոթենք՝ որպես քրիստոնյա մեր Ավետիսյան ընտանիքի համար, և կոչ եմ անում լինենք միասնական, մեզ պահենք քրիստոնյայի նման և մեր մեջ մեղավորներ չփնտրենք»:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ