BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

1450 թվագրված հայկական ձեռագիր eBay-ում

1450 թվագրված հայկական ձեռագիր eBay-ում
28.03.2015 | 22:01

Այս օրերին eBay-ում վաճառքի է հանվել 15-րդ դարի հայկական ձեռագիր: Հայտարարության մեջ նշված է, որ այն մոտ 1450 թվականի թանգարանային որակի շատ կարևոր հայկական քրիստոնեական ձեռագիր է: «Կարծում եմ՝ գրվել է Նոտրագիրում, որը վերևի մասում ունի պատկերազարդ կնիք և գրված է սև ու կարմիր տառերով: Նրա վերևի ձախ մասում Մարիամի և Հիսուսի մեծ պատկերն է: Ձեռագիրը լավ վիճակում է և ապակով շրջանակված: Շրջանակված չափը 25″ (63.5 սմ) x 18″ (46 սմ), էջի չափը՝ 20″ (51 սմ) x 13.5″ (35 սմ): Ես ուրախ կլինեի քննարկել այդ ձեռագիրն անձամբ, խնդրում եմ զանգահարել ինձ ++ 503-380-6452 համարով: Այս ձեռագիրը մասնավոր ակադեմիական հավաքածուի մի մասն է և շատ կարևոր ներդրում է քրիստոնեական անտիկ ձեռագրերում: Առաքման ծախսերի հետ կապված կապվեք ինձ հետ: Հավատացեք, որ որակն այն է, ինչ նկարագրել եմ: Ես հասկանում եմ, թե ինչ եմ վաճառում, ես վաճառում եմ միայն իրական անտիկ իրեր և երաշխավորում եմ, որ դրանք հենց այնպիսին են, ինչպես նկարագրված է: Եթե դուք ունեք այլ հարցեր, խնդրում եմ առանց տատանվելու զանգահարեք ինձ»,- գրված է հայտարարության մեջ: Ձեռագրի առաջարկվող մեկնարկային գինն է 2495 դոլար:


2013-ին eBay-ում վաճառքի հանվեց Նարեկացու ձեռագիրը, որն անմիջապես 30000 ԱՄՆ դոլարով փրկագնեց Comedy Club Production ընկերության գլխավոր սեփականատեր, մոսկվաբնակ Արթուր Ջանիբեկյանը և նվիրեց Մատենադարանին: Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը դեռ այն ժամանակ ասում էր, որ Մատենադարանից դուրս աշխարհով մեկ թափառում է մի ամբողջ մատենադարան: Ձեռագիրը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ էր հասել, ապա հայտնվել eBay-ում: Ով կփրկագնի հերթական ձեռագիրը՝ դեռ պարզ չէ, բայց հստակ է, որ այն փրկագնելու ժամանակն է:

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ