Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Գրական տապան» նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

«Գրական տապան» նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
20.04.2015 | 15:28

Ապրիլի 20-29-ին Երևանում կանցկացվի «Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնը կհյուրընկալի միջազգային գրական աշխարհում հեղինակություն ունեցող մտավորականների (Թոմաս Հարթվիգը, Մելինե Թումանին, Յուրգեն Յանկովսկին, Մարկ Մուստյանը, Մարկ Մորտեն և այլք): Այս գրողները ստեղծագործել են նաև Հայոց ցեղասպանության թեմայով, նրանց գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ միջազգային հանրությանն իրազեկելով 20-րդ դարասկզբի մարդկային մեծագույն հանցանքի մասին։ Գրքերի մի մասը թարգմանվել է նաև հայերեն, մասնավորապես` Մարկ Մուստյանի «Ժանդարմը» գիրքը, որի շնորհանդեսները նախատեսված են «Գրական տապանի» օրերին։
Փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսիացի հանրաճանաչ գրող Բեռնար Վերբերը, որի պատմվածքների հայերեն թարգմանությունը կներկայացվի ընթերցողին:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ