Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Թուրք լրագրողը 7 կետով ապացուցել է, որ ցեղասպանություն եղել է

Թուրք լրագրողը 7 կետով ապացուցել է, որ ցեղասպանություն եղել է
02.05.2015 | 13:05

Թուրքական Hurriyet-ի լրագրող Ահմեդ Հաքանը ապացուցել է Հայոց ցեղասպանության իրողությունը։
1. Մենք ասում ենք, որ «ցեղասպանություն» բառն օգտագործում են իմպերիալիստները։ Ամենամեծ իմպերիալիստը ԱՄՆ-ն է, սակայն չի օգտագործում այդ բառը։
2. Եթե խոսվում, որ հայ զինյալները հարձակումներ էին գործում...։ Լավ, ինչ է նշանակում բոլոր հայերին տեղահանել, որն էլ հայերի նկատմամբ կոտորած էր առաջ բերելու։ Զինյալների մեղքը ինչո՞ւ բարդվեց անմեղ հայերի գլխին։
3. Ինչո՞ւ ենք մենք մեր պապերին անվանում հայերի կոտորածների համար պատասխանատու երիտթուրքերին, այլ ոչ թե հայերին պաշտպանած Ռեշիդ բեյին, Մեհմեդ Ջելալ բեյին, Ֆաիք Ալի բեյին։ Ինչո՞ւ չենք բղավում, որ մեր պապերը նրանք են։
4. Հիմա դիմում եմ նրանց, ովքեր ասում են, թե ոչինչ չի եղել ու ամեն ինչ սուտ է։ Այս հողերի հին ժողովուրդ հայերին ի՞նչ եղավ։ Ո՞Ւր գնացին։ Ի՞նչ եղավ նրանց գույքն ու ունեցվածքը։ Ովքե՞ր վերցրին նրանց ունեցվածքները։
5. Ասում ենք, որ կոտորածների ու ցեղասպանությունների պատմություն ունեցող երկրները մեզ չեն կարող դաս տալ։ Այո, ճիշտ է, բայց մի՞թե այդ երկրների մութ անցյալի մասին խոսելը լուսավոր է դարձնում մերը։
6. «Հայ» բառն օգտագործում ենք որպես հայհոյանք։ «Հայ» բառն ասելուց առաջ ներողություն ենք խնդրում։ Սոցկայքերում գրում ենք, որ մեր պապերը հայերի հանդեպ մի բան էլ քիչ են արել։ Սպանված Հրանտ Դինքի «Ակոս»-ի խմբագրության առաջ ապրիլի 24-ին սև ծաղկեպսակ ենք դնում։ Այդ դեպքում ինչպես ենք աշխարհին համոզելու, որ մարդասեր ենք ու նույնիսկ մրջյուն չենք կարող տրորել։
7. Լավ, եթե ասենք ցեղասպանություն չէ, դա մեզ առերեսումից կփրկի՞։ Մաքուր կլինե՞նք։ Մեր պատմության բոլոր մեղքերից ազատված կլինե՞նք։ Թափված արյան համար ի՞նչ ենք անելու։ Մարված օջախների համար ի՞նչ ենք անելու։

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ