Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Զոհեր Մեքքայում

Զոհեր Մեքքայում
25.09.2015 | 10:51

Մեքքայում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 717-ի, ևս 805 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվել է, որ հրմշտոցի հետևանքով, որն առաջացել է Մեքքայի մոտ Մինա հովտում ուխտավորների կուտակման պատճառով, առնվազն 310 մարդ է մահացել։ Հրմշտոցը սկսվել է քարերի նետման ծիսակարգի ընթացքում։

Դիտվել է՝ 1850

Մեկնաբանություններ