Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է հրավիրվել՝ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ, ներկայացվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը: Ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացմանն անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է։ Վարչապետը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել նախագիծը և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն: