Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի «Ոչ»-ի համատեղ շտաբի կազմը և կառուցվածքը

ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի «Ոչ»-ի համատեղ շտաբի կազմը և կառուցվածքը
21.10.2015 | 11:51

Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հրապարակել են «Ոչ»-ի համատեղ շտաբի կազմն ու կառուցվածքը։ Շտաբը կղեկավարի Լևոն Զուրաբյանը։ Շտաբի կազմում են Արամ Մանուկյանը, Ստեփան Մինասյանը, Սամվել Աբրահամյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ավետիս Ավագյանը, Արայիկ Կտիկյանը, Արման Մուսինյանը, Վահագն Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ռոլանդ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը, Ռուդիկ Աթաբեկյանը, Արշակ Բանուչյանը, Վահան Վարդապետյանը, Գեղամ Բաբայանը, Սարգիս Թամազյանը, Արեգ Գևորգյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Գևորգյանը: Հայ ազգային կոնգրեսը, հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին վարչության նիստում համաձայնություն տվեց ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը՝ «նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու անհրաժեշտությունը», ինչպես նշված էր ՀԱԿ-ի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ