Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եգիպտական բուրգերը ջերմում են

Եգիպտական բուրգերը ջերմում են
12.11.2015 | 11:48

ABC News-ը հայտնում է Գիզայի բուրգերի նոր առեղծվածի` «ջերմային անոմալիայի» մասին: Հոկտեմբերին մենկարկած #ScanPyramids նախագծի շրջանակներում սկանավորվել են Քեոփսի, Քեփրենի և «կարմիր բուրգերը»: Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը հայտարարել է, որ գիտնականները մի քանի ջերմային անոմալիաներ են բացահայտել: Քեոփսի բուրգի արևելյան կողմում ֆիքսվել են իրար կից քարերի` միմյանցից տարբեր ջերմաստիճաններ` ըստ Ցելսիուսի 0,1-0,5-ի չափով: Իսկ հարևան մի քանի քարե բլոկների միջև ջերմաստիճանների տարբերությունը հասել է 6 աստիճանի:
Գիտնականները կարծում են, որ ջերմային տատանումների պատճառը կարող է լինել վակուումը և պարտադիր չէ այլ` գաղտնի դամբարանների գոյությունը: Նախագծի շրջանակներում գիտնականները փորձելու են գտնել նաև Նեֆերտիտի թագուհու դամբարանը:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ