ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Թուրքիան ԴԱԻՇ-ի դարպասն է դեպի Սիրիա փողերի, մարդկանց և պաշարների հոսքի համար

Թուրքիան ԴԱԻՇ-ի դարպասն է դեպի Սիրիա փողերի, մարդկանց և պաշարների հոսքի համար
26.11.2015 | 12:08

Թուրքիան ԴԱԻՇ-ի դարպասն է փողերի, մարդկանց և պաշարների հոսքի համար՝ գրել է ամերիկյան Defense One պարբերականը` մեկնաբանելով ռուսական Սու-24-ի պատահարը: Ռուսաստանի մեղադրանքները Թուրքիայի նկատմամբ ԴԱԻՇ-ին օժանդակելու մեջ մասամբ կարելի է համարել արդարացի: «ԴԱԻՇ-ը, ինչպես հաստատվել է, իր նավթի և նավթամթերքների մեծ մասն իրացնում է Սիրիայի և Իրաքի տեղական շուկաներում, սակայն նաև այդ ապրանքների մեծ ծավալ դուրս է հանում իր վերահսկած շրջաններից և վաճառում առևտրականներին, որոնք օգտագործում են երթուղիները, որոնք համարյա ամբողջովին անցնում են Թուրքիայով»,- ասված է հրապարակման մեջ: «Մոսկվայի մեղադրանքների էությունը», որ Թուրքիան «ԴԱԻՇ-ի դեմ պայքարում հակասական դեր է խաղում, արդարացի է: Արևմուտքը ձեռնպահ է մնում խոստովանելուց, որպեսզի իր կողմում պահի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին այն հույսով, որ նա հետագայում էլ թույլ կտա ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին օգտագործելու երկրի տարածքները և օդային տարածությունը Սիրիայի վրա հարձակումների համար»,- պարզաբանել է Defense One-ը:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ